Իտալիայի ֆինանսական գվարդիան առգրավել է Լիբիայի նախկին առաջնորդ Մուամար Քադաֆիի ընտանիքի ակտիվները` մոտ 20 մլն եվրո արժեքով, հաղորդում է TMNews գործակալությունը:
Մասնավորապես առգրավվել է հյուրանոցային համալիրը եւ հողակտորը իտալական Պանտելլերիա կղզում, որ գտնվում է Միջերկրական ծովում, Սիցիլիայից 100 կմ հեռավորության վրա:
Առգրավումը, որ արտոնել էր Հռոմի վերաքննիչ դատարանը, իրականացրել են հարկային մարմինները:
Մարտի վերջին Ապենիններում առգրավել էին Քադաֆի ընտանիքի ակտիվները 1,1 մլրդ եվրո արժեքով: Այն ժամանակ առգրավված ակտիվների մեջ եղել են Unicredit բանկի 1,25 տոկոս բաժնետոմսերը` (611 մլն եվրո), Finmeccanica ընկերության բաժնետոմսեր, 406 եվրոյի չափով էլ Eni կոնցեռնի բաժնետոմսեր: նաեւ Յուվենթուս ակումբի բաժնետոմսեր: Ակտիվները առգրավել են Հաագայի դատարանի հարցումով:




























