Եվրամիության ներքին գործերով հանձնակատար Սեսիլիա մալմստրեմը հայտարարել է, որ Եվրոպան «չափից դուրս թուլակամ է», որպեսզի կարողանա դիմակալե հոմոֆոբիային: Այս մասին հաղորդում է «EUobserver»-ը:
«Պետք է ասեմ, որ այն, ինչ տեղի է ունենում հիմա, վերջին տարիներին, վախեցնում է ինձ: Մենք լսում ենք հոմոֆոբ ելույթներ եւ ԼԳՏԲ (լեսբուհիներ, գեյեր, տրանսգենդերներ եւ բիսեքսուալներ) անձանց նկատմամբ բռնությունների մասին տեղեկություններ: Այն, ինչ հիմա մենք տեսնում ենք, դա բացության ու հանդուրժողականության գնացող հասարակություն չէ, ավելի ճիշտ հակառակը»,-ասել է նա Բրյուսելում, մայիսի 15-ին տեղի ունեցած միջոցառմանը: Հիշեցնենք, որ մայիսի 17-ը հոմոֆոբիայի դեմ պայքարի միջազգային օրն է:
Մալմստրեմը ելույթ է ունեցել Բրյուսելում գործող Ilga Europe հասարակական կազմակերպության նախաձեռնած հանդիպման ժամանակ, որը պայքարում է ԼԳՏԲ անձանց համար հավասար իրավունքների համար:
Միջոցառաման ժամանակ հրապարակվել է Ilga Europe-ի տարեկան զեկույցը Եվրոպայում ԼԳՏԲ անձանց վիճակի մասին: Ուսումնասիրությունը, որը կատարվել է 49 երկրներում, հաշվի է առնում 42 իրավական չափորոշիչ` որդեգրման իրավունքից մինչեւ պարտադիր ամլացում սեռը փոխելու դեպքում:
Զեկույցում նշվում է, որ «որոշակի առաջընթաց է արձանագրվել հատկապես բռնությունից տուժածներին պաշտպանելու եւ ապաստան տալու ոլորտում»: Բայց նշվում է նաեւ, որ որոշ երկրներում կամ ընդհանրապես առաջընթաց չկա, կամ վիճակն ավելի է վատանում»:
«Ոչ մի եվրոպական երկիր չի կարող ամբողջական իրավական հավասարակություն ապահովել ԼԳՏԲ անձանց համար»,-ասված է զեկույցում:
Մեծ Բրիտանիան ճանաչվել է ամենաբարենպաստ եվրոպական երկիրը ԼԳՏԲ անձանց համար, որը հավաքել է 21 բալ` 12-30 բալրի միջակայքում: Երկրորդ հորիզոնականում Գերմանիան է (20 բալ), ապա գալիս են Իսպանիան (20 բալ), Շվեդիան (18 բալ) եւ Բելգիան (17 բալ):
ԼԳՏԲ անձանց համար վատագույն երկրներն են Մոլդովան (-4,5 բալ), Ռուսաստանը (-4,5 բալ), Հայաստանը (-4 բալ), Ադրբեջանը (-4 բալ), Մակեդոնիան (-4 բալ) եւ Ուկրաինան (-4 բալ):




























