Թուրքիայի կողմից օկուպացված հյուսիսային Կիպրոսի անօրինական ռեժիմը հայտարարել է Göç-Sis և E-Visa համակարգերի ներդրման մասին։
Առաջին փուլում էլեկտրոնային վիզաների համակարգում կընդգրկվեն Սիրիայի, Նիգերիայի և Հայաստանի քաղաքացիները, և այս երկրների համար հյուպատոսարաններում վիզայի դիմումների ներկայացման գործող ընթացակարգը կչեղարկվի։
Նոր համակարգով մուտքի վերահսկողությունը կսկսվի ոչ միայն սահմանային անցակետերում, այլ ստուգումներ կարող են իրականացվել նաև նախքան անձի ժամանումը Թուրքիայի կողմից օկուպացված գոտի։
Այսուհետ բուհից հրավեր ստանալն ինքնին չի նշանակի երկիր մուտք գործելու հնարավորություն։
Բուհերը պոտենցիալ ուսանողների մասին տեղեկատվությունն ու փաստաթղթերը էլեկտրոնային եղանակով կուղարկեն ներգաղթի վարչություն, իսկ ներգաղթի վարչությունը գնահատում կիրականացնի ոստիկանության գլխավոր վարչության հետ խորհրդակցելուց հետո։
Դրական եզրակացության դեպքում ուսանողը կկարողանա մուտք գործել օկուպացված գոտի։ Վիզա պահանջվող սիրիացի, նիգերիացի և հայ ուսանողները կկարողանան ժամանել երկիր՝ ձևակերպելով էլեկտրոնային վիզա։
Այն ուսանողներին, որոնց մուտքը կհաստատվի, համակարգը ինքնաշխատ կտրամադրի նույնականացման համար, ուստի կգրանցվի ամբողջ տեղեկատվությունը՝ սկսած օկուպացված գոտի մուտք գործելուց մինչև համալսարանում գրանցվելը և կացության թույլտվություն ստանալը։




























