Հունաստանի նախագահ Կարոլոս Պապուլիասը հայտարարել է, որ Հունաստանի ժամանակավոր կառավարության ղեկավար կդառնա երկրի Պետական խորհրդի նախագահ (գերագույն վարչական դատարանի եւ վարչական մարմնի) Պանայոտիս Պիկրամենոսը: Նա նաեւ հայտնել է, որ նոր խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան հունիսի 17-ին, հայտնում է «Կոմսոմոլսկայա պրավդան»` վկայակոչելով Հունաստանի պետական հեռուստատեսությանը:
Հիշեցնենք, որ Հունաստանի ոչ մի կուսակցության չի հաջողվել կառավարություն ձեւավորել, խափանվել են նաեւ կոալիցիոն կառավարություն ստեղծելու վերաբերյալ բանակցությունները, որի հետեւանքով էլ երկրում լրացուցիչ ընտրություններ տեղի կունենան:




























