Հայաստանի ֆինանսական շուկայում այսօր` մայիսի 16-ին վերջապես դադարեց ամերիկյան դոլարի փոխարժեքի վերելքը: «ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում կայացած գործարքների արդյունքում դոլարի միջին փոխարժեքը կազմել է 396.99 դրամ` երեկվա համեմատ դոլարն էժանացել է 0.147 տոկոսով կամ 0.54 կետով:
Ընդհանուր առմամբ բորսայում վաճառվել է 8.55 մլն դոլար, ինչը հնարավոր է` ՀՀ կենտրոնական բանկի ինտերվենցիայի հետեւանք է:
Կանխիկ արտարժույթի շուկայում դոլարի փոխարժեքն առայժմ կայունացել է 396-98 դրամ միջակայքում:




























