Արցախի հանրապետության նախագահ Բակո Սահակյանն, այսօր` մայիսի 16-ին, մասնակցել է Ստեփանակերտում նոր մանկապարտեզի շենքի հիմնարկեքի արարողությանը:
ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ երկրի ղեկավարը կարեւորել է մայրաքաղաքում ժամանակակից պայմաններին համապատասխանող նախադպրոցական հաստատության կառուցումը` այն համարելով լավ հիմք մատաղ սերնդի զարգացման, դաստիարակության եւ ժամանցի պատշաճ կազմակերպման համար:
Բակո Սահակյանը երախտագիտություն է հայտնել բարերար Սեյրան Կարապետյանին` այս սոցիալական օբյեկտի շինարարության ֆինանսավորման համար:




























