Կեսօրին երթևեկությունը կաթվածահար էր Երևանի կենտրոնում։ Տիգրան Մեծ–Խանջյան խաչմերուկի թունելում տեղի ունեցած վթարի հետևանքով հսկայական խցանում է առաջել՝ ձգվելով մինչև Արշակունյաց պողոտա։

ՆԳՆ–ից NEWS.am–ից հայտնեցին, որ պատահարի հետևանքով փակվել են թունելի երկու երթևեկելի գոտիները, ինչը զգալիորեն դժվարացրել է տրանսպորտային միջոցների շարժը։

Իրավիճակն առավել ծանր էր հասարակական տրանսպորտում։ Ուղևորները մեկ ժամից ավելի սպասելուց հետո ստիպված են եղել իջնել ավտոբուսներից և ճանապարհը շարունակելու այլ տարբերակներ փնտրել։ Խցանումն ու երկար ժամանակ սպասելը լարված իրավիճակ է ստեղծել ուղևորների շրջանում։ Ուղևորն ու ավտոբուսի վարորդը վեճի են բռնվել։