Սեուլի հաղորդմամբ՝ ամերիկացի զինվորականները չեղարկել են Հարավային Կորեայի մասնակցությամբ դեսանտավորման զորավարժությունները՝ անձնակազմի պակասի պատճառով, որը կապված է Մերձավոր Արևելքում զորքերի տեղակայման հետ, հայտնում է Bloomberg։

Հարավային Կորեայի ծովային հետևակի կորպուսի ներկայացուցիչը երկուշաբթի հայտարարել է, որ սեպտեմբերին նախատեսված Ssangyong զորավարժությունները չեն անցկացվի նախատեսված ժամկետներում։ Այս զորավարժությունները անցկացվում են մոտավորապես երկու տարին մեկ անգամ։

Սա հաստատում է Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում նախատեսված ամերիկյան ռազմական զորավարժությունների զգալի կրճատումը՝ Իրանի դեմ ԱՄՆ պատերազմի պատճառով։