ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության հակառակորդների վերջին պարտությունն ընտրություններում հնարավորություն է տալիս ապասառեցնել բանակցությունները: Այդ մասին, ինչպես նշում է Today’s Zaman-ը, մայիսի 15-ին հայտարարել է Գերմանիայի արտգործնախարար Գիդո Վեսթերվելլեն Թուրքիայում:

«Վերջին ընտրություններից հետո մենք շանս ունենք, ինչպես եւ խնդիր, հաղթահարել այդ սառեցված իրավիճակը»,- նշել է Վեսթերվելեն Ստամբուլի Սաբանջի համալսարանի կազմակերպած «Կրոնբերգի համաժողովին»:

Վեսթերվելլեն չի նշել, թե կոնկրետ որ ընտրությունները նկատի ունի, սակայն նա ելույթ է ունեցել այն օրը, երբ սոցիալիստ Ֆրանսուա Օլանդը ստանձնում էր նախագահի պաշտոնը Ֆրանսիայում, իսկ Մերկելի կուսակցությունը պարտություն է կրել Հյուսիսային Ռեյն-Վեստֆալիա տարածքում: