Արաբական միացյալ էմիրություններում, այսօր` մայիսի 15-ին, Հայաստանի հանրապետության դեսպան Գեղամ Ղարիբջանյանը հանդիպել է ԱՄԷ փոխնախագահ, վարչապետ, Դուբայի կառավարիչ Շեյխ Մուհամմադ բին Ռաշեդ Ալ- Մաքթումի հետ:

ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ զրույցի ընթացքում դեսպան Ղարիբջանյանը ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ջերմ ողջույններն ու բարեմաղթանքներն է փոխանցել փոխնախագահին:

Հանդիպմանը քննարկվել են հայ-էմիրաթյան հատկապես առեւտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցեր:

ԱՄԷ փոխնախագահը հաջողություն է մաղթել դեսպանին եւ կարեւորեց Հայաստանի հետ հետագա համագործակցության խորացումը: