Ամբողջ տեղեկատվությունը ճշտվում է։ Այդ մասին այսօր՝ օգոստոսի 25–ին, լրագրողների հետ զրույցում հայտարարել է փաստաբան Ալեքսանդր Քոչուբաևը՝ մեկնաբանելով Հայաստանի երկրորդ նախագահի տանը տեղի ունեցողը, նրա ձերբակալությունն ու խուզարկությունը։

«Այժմ հայտնի ամեն ինչ՝ ԶԼՄ-ներից է, և այս տեղեկությունը ներկայումս ստուգվում է», - նշել է փաստաբանը։

Ռոբերտ Քոչարյանի և նրա ավագ որդու՝ Սեդրակ Քոչարյանի հնարավոր կալանավորման վերաբերյալ հարցին ի պատասխան՝ փաստաբանը նկատել է, որ կալանքի մասին խոսելը վաղ է, քանի որ նախ պետք է մեղադրանք առաջադրվի։ Կարծում եմ՝ այս փուլում ոչ, հավելել է Քոչուբաևը։ Նա նաև հայտնել է, որ տանը գտնվում են իր գործընկերները։