Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը Չիկագոյում անցկացվելիք ՆԱՏՕ-ի համաժողովի ժամանակ հանդիպելու է Ֆրանսիայի նորընտիր նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ։

Ինչպես տեղեկացնում է թուրքական Anadolu գործակալությունը, Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի գլխավորած պատվիրակության կազմում են լինելու նաեւ արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի եւ պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազը։

ԱՄՆ Չիկագո քաղաքում մայիսի 21-22-ին անցկացվելիք ՆԱՏՕ-ի համաժողովի ժամանակ Թուրքիայի նախագահը հանդիպումներ էր ունենալու մի շարք երկրների նախագահների հետ, այդ թվում՝ Ֆրանսիայի նորընտիր նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ։