Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կոչ է արել ավելի խիստ միջոցներ կիրառել Ռուսաստանի, այսպես կոչված, ստվերային նավատորմի դեմ, ինչպես նաև միջոցներ ձեռնարկել, որոնք կդժվարացնեն Մոսկվայի կողմից առանցքային ապրանքների ներմուծումը, փոխանցում են ԶԼՄ-ները։
Մասնավորապես, նա կոչ է արել պատժամիջոցներ սահմանել Ռուսաստան գազի, նավթի և դիզելային վառելիքի արտահանման նկատմամբ։
Մակրոնն առաջարկել է առաջիկա մի քանի շաբաթվա ընթացքում անցկացնել խորհրդակցություն՝ «նվիրված ստվերային նավատորմի դեմ պայքարին, որպեսզի համոզվենք, որ գործում ենք ամենուր, որտեղ դա հնարավոր է»։





























