Ռուսաստանը մոտ հեռանկարում մտադիր է Իսրայելից խոշոր խմբաքանակով անօդաչու թռչող սարքեր եւ կառավարման 24 համալիրներ գնել իր զինված ուժերի համար: Այս մասին հայտնել է Ռուսաստանի պաշտպանական-արդյունաբերական համալիրի բարձրաստիճան աղբյուրը:

Ավելի վաղ իսրայելական Israel Aerospace Industries ընկերությունը Ռուսաստանին է տրամադրել Bird Eye-400 երկու անօդաչու թռչող սարք, 8 հատ I-View Mk150 եւ 2 հատ Searcher Mk.2, որի ընդհանուր արժեքը կազմել է 53 մլն դոլար, հաղորդում է MIGnews-ը:

2011-ի հուլիսին հայտնի էր դարձել, որ Ռուսաստանը, ով չունի սեփական արտադրության անօդաչու թռչող սարքեր, նախատեսում է դրանց արտադրություն սկսել:  Դրանից մի քանի ամիս առաջ Ռուսաստանը փոքր քանակով անօդաչու սարքեր է գնել Իսրայելից:

Ապրիլին ՌԴ պաշտպանության փոխնախարար Ալեքսանդր Սուխոռուկովը հայտարարել է, որ առաջին ռուսական անօդաչու թռչող սարքերի փորձարկումը տեղի կունենա 2014 թվականին: