Իմ երախտագիտությունն եմ հայտնում Թուրքիայի նախագահ Էրդողանին՝ Ուկրաինայի Անկախության օրվա առթիվ նրա ջերմ բարեմաղթանքների համար։ Այս մասին գրել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
«Թուրքիայի անսասան հանձնառությունը Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը ընկած է աննախադեպ ամուր հարաբերությունների հիմքում։ Ուկրաինան նաև բարձր է գնահատում ձեր անձնական ներգրավվածությունը և Թուրքիայի միջնորդությունը ռուսական գերությունից ուկրաինացիների վերադարձի, ինչպես նաև խաղաղության մոտեցմանն ուղղված ջանքերում», — նշել է Զելենսկին։





























