NEWS.am-ի հավաստի տեղեկություններով, մայիսի 15-ին, Երեւանում ուշագրավ ձերբակալություն է տեղի ունեցել: Երեկ կեսօրին Ոստիկանության ԿՀՊԳՎ թմրանյութերի անօրինական շրջանառության դեմ պայքարի բաժնի աշխատակիցները հայտնաբերել եւ բերման են ենթարկել թմրաբիզնեսով զբաղվող բանդայի, որի անդամները քրեական հեղինակություններ են:

Նրանք են «Պանչիտո» մականունով 44-ամյա Հայկ Պետրոսյանը, ով նախկինում մի քանի անգամ դատապարտված է եղել, «Քյավառ» մականունով 49-ամյա Արամ Հակոբյանը, «Կայֆ» մականունով, 43-ամյա Արամ Համբարձումյանը եւ ոմն Դավիթը: Վերջիններս նույնպես նախկինում մի քանի անգամ դատապարտված են եղել:

Մեր հավաստի տեղեկություններով, վերնոշյալ հեղինակություները կրիմինալ աշխարհում պատահական մարդիկ չեն եւ համարվում են քրեական հիմնարկներին թմրանյութ մատակարարողներ: Որոշ տեղեկություններով, այս սենսացիոն ձերբակալությունն իրար է խառնել բանտային «խարոշիներին», քանի որ այդպիսով հնարավոր շատ բացահայտումների սկիզբ կդրվի: