Ընդդիմության ներկայացուցիչների դեմ հարուցված քրեական գործերը և Հայ առաքելական եկեղեցու դեմ արշավը արտաքին պատվերի կատարման և իշխանության ընդդիմախոսներին լռեցնելու փորձի արդյունք են։ Այս մասին, այսօր՝ օգոստոսի 25-ին, լրագրողների հետ զրույցում հայտարարել է «Ուժեղ Հայաստան» ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Մարիաննա Ղահրամանյանը։
Նրա խոսքով՝ ընդդիմադիրների տներում սկսված ուժային գործողությունները պատասխան են դարձել երեկ խորհրդարանում հնչեցված քննադատությանը։ «Երբ քաղաքական ղեկավարությունը ցուցումներ է տալիս, իսկ ուժային կառույցներն ակնթարթորեն արձագանքում են, սա սովորական սցենար է։ Իշխանությունները փորձում են ճնշել ընդդիմախոսներին իրավական լծակների միջոցով։ Փաշինյանը, ըստ էության, խոստովանել է, որ իշխանությունների գրգռվածությունը պայմանավորված է Ղարաբաղի հայկական ժառանգության պաշտպանության հարցում եկեղեցու և Կաթողիկոսի դիրքորոշմամբ։ Այն ամենը, ինչ տեղի է ունենում ՀԱԵ-ի շուրջ, արտաքին պատվերի ուղիղ իրականացում է և ազգային ինքնության ապակառուցում։ Մենք կշարունակենք պայքարը թե՛ խորհրդարանում, թե՛ դրա սահմաններից դուրս՝ բոլոր օրինական միջոցներով», - ընդգծել է Ղահրամանյանը։





























