Ռուսաստանցի մագնատ Ալիշեր Ուսմանովը կարող է օգտագործել միլիարդավոր դոլարներ Facebook սոցիալական ցանցի IPO-ի ժամանակ:
Ինչպես հաղորդում է The New York Times-ը, Ուսմանովը, ով կարողացել է հմտորեն օգտվել ֆինանսական ճգնաժամի հնարավորություններից, այժմ էլ պտուղներ է քաղում Facebook-ի վրա 2009թ. դրած ներդրումից:
Այն ժամանակ նա եւ իր ռուսաստանցի գործընկերները համաձայնվեցին գնել ընկերության գրեթե 10 տոկոսը` այդ բաժնետոմսերով ձայնի իրավունքը զիջելով Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգին:
«Ես տեսություն ունեմ, որ ճգնաժամը պետք է օգտագործել լրացուցիչ շահույթ ստանալու համար: Դուք պետք է հասկանաք, թե երբ է լինելու աճի պահը եւ ներդրում անել դրանից առաջ»,- ասել է Ուսմանովը:
Ժամանակին արված 900 մլն ներդրումները` Mail.ru եւ Digital Sky Technologies ընկերությունների կողմից, կարող են արժենալ 6 մլրդ դոլար:




























