Միացյալ Նահանգները լրջորեն քննարկում են Օնտարիո լիճը Ամերիկա լիճ վերանվանելու հարցը, քանի որ մենք այլևս չենք ակնկալում որևէ հետագա գործարար հարաբերություն Օնտարիոյի հետ։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Ես երբեք չէի միջամտի, որպեսզի կանադացիները խոսեն ֆրանսերեն։ Իրականում նման հիմարություն անելու միտքս անգամ չէր անցել։ Այս սուտը հորինել է թույլ և անարդյունավետ վարչապետը՝ փորձելով քաղաքական աջակցություն ստանալ Քվեբեկի բնակիչներից, որն ինքը ամբողջությամբ կորցրել է։ Ես սիրում եմ ֆրանսախոս կանադացիներին»։ — նշել է Թրամփը մեկ այլ գրառման մեջ։





























