Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այցելել է հաշմանդամ նկարչուհի Այշե Քըլըչի ցուցահանդեսը։
Թուրքական Posta-ի փոխանցմամբ՝ ցուցահանդեսում նկարչուհին զբոսնել է Էրդողանի հետ, նրան պատմել նկարների մասին։ Սակայն Էրդողանին ամենից շատ զարմացրել է այն, որ 5 տարեկանում ավտովթարի հետեւանքով թեւերից զրկված 26-ամյա նկարչուհին նկարել, սանրվել եւ թեյ է խմել ոտքերի օգնությամբ։
































