Հայաստանի տարածքում, մայիսի 17-ին, 20-21-ին  առավելապես գիշերվա առաջին կեսին եւ օրվա երկրորդ կեսին շրջանների զգալի մասում, 18-19-ին  առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, առանձին շրջաններում հնարավոր է կարկուտ: Քամին հարավ-արեւելյան՝ 2-7 մ/վրկ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 18-23 մ/վրկ:

Հայաստանի ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով:

Երեւանում, մայիսի 17-ին, 20-21-ին  գիշերվա առաջին կեսին եւ օրվա երկրորդ կեսին  սպասվում է կարճատեւ  անձրեւ եւ ամպրոպ: Մայիսի 18-19-ին տեղումների հավանականությունը փոքր է: