Մայիսի 20-ին սպասվում է արեւի հազվադեպ հանդիպող, շրջանակաձեւ խավարում: NASA-ի մասնագետների տվյալներով, առաջինը դա կարող են տեսնել Չինաստանի բնակիչները, այնուհետեւ այն նկատելի կլինի Հոնգկոնգից, Թայբեյից, Թայվանից, Տոկիոյից, ապա նաեւ ԱՄՆ որոշ նահանգներից:
Արեւի խավարումը կարող են տեսնել նաեւ Ռուսաստանի, Հարավային Կորեայի, Ֆիլիպինների, Կանադայի եւ Մեքսիկայի բնակիչները: Ամենից լավ այն կերեւա ԱՄՆ Հյուսիսային Քալիֆորնիայի Սաքրամենթո քաղաքից, ինչպես նաեւ Թահո լճի մոտից: Հենց այդ վայրերից է երեւալու, թե ինչպես է լուսինն ամբողջությամբ ծածկում արեւը, թողնելով կողքից փայլող օղակը:
Դա տեղի կունենա Երեւանի ժամանակով 06:42-ին:
Գիտնականները խորհուրդ են տալիս մարդկանց արեւի խավարումը չդիտել հեռադիտակներով, քանի որ դա կարող է վնասել նրանց աչքերը:



























