Ռեփեր Jay-Z-ն աջակցում է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային նույնասեռ ամուսնությունների օրինականացման հարցում: Նա հայտարարել է, թե սեռական փոքրամասնությունների նկատմամբ խտրականությունը նույնն է, ինչը ռասայական խտրականությունը:
«Ես միշտ դա ընկալել եմ իրավիճակը ինչպես մի բան, որ hետ է մղում մեր երկիրը: Այն, ինչ անում են մարդիկ իրենց սեփական տանը, իրենց իսկ գործն է: Յուրաքանչյուրը իրավունք ունի ընտրել, թե ում է սիրում: Դա ոչ մեկին չի վերաբերում»,- ասել է ռեփերը, հաղորդում է Popcornnews-ը:
Նշենք, որ մի քանի օրչ առաջ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման առաջին անգամ հրապարակայնորեն եւ ուղիղ հայտարարել էր, թե աջակցում է նույնասեռ ամուսնությունների օրինականացման գաղափարին:




























