Հայաստանի Սահմանադրական դատարանի մամուլի պատասխանատու Հովհաննես Պապիկյանը հաստատեց այն տեղեկատվությունը, ըստ որի, ՍԴ են դիմել ԱԺ մեծամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածու առաջադրված Սամվել Հարությունյանը (37 ընտրատարածք), Նիկոլ Փաշինյանը (7-րդ ընտրատարածք), Մանուել Գասպարյանը (3-րդ) եւ 9-րդ ընտրատարածքից՝ Լեւոն Զուրաբյանը:
Հիշեցնենք, որ այսօր ընտրախախտումները վիճարկելու համար ՍԴ դիմելու վերջին օրն էր:
Նշենք, որ ՍԴ դիմած ՀԱԿ-ի բոլոր անդամները մեծամասնական ընտրակարգով պարտվել են իրենց ընտրատարածքներում:




























