Առնվազն 15 նորածին զոհվել է Պակիստանում հիվանդանոցի գինեկոլոգիական բաժանմունքի մանկական բաժանմունքում բռնկված հրդեհի հետևանքով։ Այդ մասին հաղորդում է Geo TV-ն։
Պաշտոնյաների խոսքով՝ միջադեպի պահին բաժանմունքում գտնվել է 16 նորածին։
Աղբյուրների հաղորդմամբ՝ հրդեհը սկսվել է օդորակիչի կոմպրեսորի պայթյունից հետո։




























