Երեւանում, այսօր` մայիսի 16-ին, Հայաստանի ԱԳ նախկին նախարար, ԲՀԿ անդամ Վարդան Օսկանյանն իր գրասենյակում հանդիպել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավար Ռադմիլա Շեքերինսկայայի հետ՝ նրա խնդրանքով: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Օսկանյանը:
«Շեքերինսկայան ցանկանում էր լսել իմ մեկնաբանությունները եւ գնահատականները ընտրությունների ընթացքի, արդյունքների, ինչպես նաեւ դիտորդների գործունեության վերաբերյալ: Ես ասացի, որ մայիսի 6-ի ընտրությունների արդյունքները չեն արտահայտում ժողովրդի կամքը եւ բացատրեցի՝ ինչու»,-գրել է Օսկանյանը:




























