Կոֆեին պարունակող ըմպելիքները վտանգավոր են: Դա է ապացուցում այն փաստը, որ կոկա կոլայի չափից ավելի օգտագործումը սպանեց 30-ամյա կնոջտ:
Ինչպես հաղորդում է «Der Spiegel»-ը, մահաբեր չափաբաժին է համարվում կոֆեինի 10 գրամը: Մեկ գավթ սուրճը կարող է պարունակել մոտ 80 մգ կոֆեին: Նշանակում է, խմելով մի քանի տասնյակ լիտր սուրճ, մարդը կարող է վտանգել կյանքը:
Մահացու չափաբաժնի տասներորդ մասը կարող է հանգեցնել տախիկարդիայի, առիթմիայի, ճնշման բարձրացման, արյան շրջանառության հետ կապված խնդիրների: Իսկ սրտխառնոցը օրգանիզմի բնական ռեակցիան է` թույնը դուրս բերելու համար:



























