Ինդոնեզիայում աղետի ենթարկված Sukhoi Superjet-100 օդանավի «սեւ արկղը» պահպանել է վերջին երկու ժամում օդաչուների սենյակում խոսակցության ձայնագրությունը:
Ինչպես հաղորդում է Lenta.ru-ն, ձայնագրությունների վերծանման սարքավորումները Մոսկվայից Ջակարտա կտեղափոխվեն մայիսի 17-ին: Ձայնագրությունների վերծանման վերջնաժամկետները դեռ հայտնի չեն, սակայն, ինչպես նշել են Ռուսաստանի առեւտրի եւ արդյունաբերության նախարարությունում, «եթե տեխնիկական խնդիրներ չծագեն, ամբողջ ընթացակարգը երկար ժամանակ չի խլի»:
Sukhoi Superjet-100 ինքնաթիռն ընկել էր մայիսի 9-ին` ցուցադրական թռիչքի ժամանակ: Ինքնաթիռը բախվել էր Սալակ լեռան լանջին: Ինքնաթիռում եղել են 45 մարդ, բոլորը զոհվել են:




























