Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն շնորհավորել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կնոջը, միաժամանակ Ադրբեջանի առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևային, ծննդյան օրվա առթիվ։

Նա նշել է, որ Բելառուսում բարձր են գնահատում Մեհրիբան Ալիևայի անձնական ներդրումը Մինսկի և Բաքվի ռազմավարական գործընկերության ամրապնդման գործում։

«Համոզված եմ, որ Ձեր բեղմնավոր գործունեությունը նաև հետագայում կնպաստի Բելառուսի և Ադրբեջանի միջև համագործակցության ընդլայնմանը», — ընդգծել է նա։

Լուկաշենկոն Մեհրիբան Ալիևային մաղթել է ոգեշնչում՝ նոր ձեռքբերումների համար։