Ես դա չեմ արել, որովհետև նա որևէ մեկին հասցեական չի վիրավորել՝ ի տարբերություն ընդդիմադիր պատգամավորների, որոնք երեկ մի քանի անգամ հանդես են եկել վիրավորական արտահայտություններով։ Այս մասին, այսօր՝ օգոստոսի 26-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հայաստանի խորհրդարանի խոսնակ Ռուբեն Ռուբինյանը՝ պատասխանելով NEWS.am-ի թղթակցի հարցին, թե ինչու նա չի ընդհատել վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը այն բանից հետո, երբ վերջինս օգտագործել է «կզացնել» արտահայտությունը։
«Ազգային ժողովի նիստերի դահլիճում պաշտոնականացվեց անեծքի հնչեցումը, երբ «Հայաստան» խմբակցության պատգամավորը պաշտոնապես անիծեց մեզ և մեր սերունդներին»,- նշել է նա։
Ռուբինյանը նաև հավելել է, որ Ամենայն հայոց կաթողիկոսը «պիղծ է, քանի որ կուսակրոնության ուխտ է տվել, սակայն չի պահպանում այն»։ «Հետևաբար զբաղվում է պղծությամբ»,- ընդգծել է նա։ Ռուբինյանը պարզաբանել է, որ Հայաստանի վարչապետին դիտողություն չի արել նույնպիսի արտահայտություն օգտագործելու համար, քանի որ «դա ոչ թե վիրավորանք է, այլ գնահատական»։











