Եթե ինտերնետը մի գեղեցիկ օր անհետանա, սոցիալական ցանցերի ակտիվ օգտագործողների 2%-ն ինքնասպան կլինի:

Ինչպես հաղորդում է NEWSru.com-ը, ամերիկացի գիտնականները փորձել են պարզել, թե ինչպես կանդրադառնա ինտերնետի անհետացումը սոցիալական ցանցերի եւ սոցիալական մեդիայի ակտիվիստների վրա:

Հարցմանը մասնակացել են երկու հազարական տղամարդիկ եւ կանայք: Հարցվածների 67%-ը հայտարարել է, որ կփոխի բնակության վայրը եւ կգնա այնտեղ, որտեղ ինտերնետ կա: Նրանց համար ավելի կարեւոր է լինել «Facebook»-ում, «Twitter»-ում եւ այլ ցանցերում, քան հայրենասիրությունն ու իրենց երկրի հետ կապվածությունը:

Հարցվածների  14%-ը հայտարարել է, թե հնարավոր է դեպրեսիայի մեջ ընկնեն, 11%-ը ուրախ կլինեն, քանի որ գիտեն ինտերնետից իրենց  կախվածության մասին: 6%-ը ինտերնետը կփոխարինի համակարգչային խաղերով,  եւ, վերջապես, գրեթե  2% -ը  հայտարարել է, որ առանց ինտերնետի ինքնասպան կլինի, քանի որ իրենց կյանքի բոլոր իրադարձություններն օնլայն են տեղի ունենում: