Սիզընս այգում Երեմյան ընկերությունների խումբը ներկայացրեց սեփական արտադրության շուրջ 30 տեսակ պաղպաղակները՝ համախմբելով դրանք Ice Cream Fest-ի շրջանակներում։ Պաղպաղակներն ամբողջությամբ բնական են՝ պատրաստված սեփական ֆերմայի անարատ, Ա կարգի կաթից։ Պատրաստման ընթացքում չեն օգտագործվում հավելումներ, համի և հոտի հաղորդիչներ և կայունացուցիչներ․ պաղպաղակների հումքը բացառապես բնական կաթն է, բարձրակարգ շոկոլադը, թարմ մրգերը, հատապտուղները, ընդեղենն ու այլ բաղադրիչներ։

Պաղպաղակները պատրաստվում են Սիզընս Սվիթլենդի հրուշակարանում և Սանտաֆե ռեստորան-սրճարանի պաղպաղակի արտադրամասում։ Արտադրությունն ինդուստրիալ չէ, նույնիսկ հատիկավոր պաղպաղակները պատրաստվում են ձեռքով։ Երեմյան արտադրության պաղպաղակները ներկայացված են ընկերությունների խմբին պատկանող ռեստորաններում, առավել լայն տեսականին՝ Սիզընս Սվիթլենդում, Սիզընս այգու պաղպաղակի կրպակներում և Սանտաֆե ռեստորան-սրճարանում։ Նորույթների շարքին են դասվում քաղաքում արդեն հայտնի հսկա պաղպաղակե գնդերը՝ Կոկոս պաղպաղակը Սիզընս Սվիթլենդում և Ռոշե պաղպաղակ-աղանդերը՝ Սանտաֆեում։ Հայկական պաղպաղակագործության ոլորտում նորություն է նաև պիստակի թարմ պաղպաղակը, որը պատրաստվում է տեղում և րոպեներ անց հայտնվում հյուրի սեղանին։ Այն ևս ներկայացված է Սիզընս Սվիթլենդում։

Երևանի որոշ սուպերմարկետներում հասանելի են նաև Երեմյան արտադրության Բոնբոն և Բիսկոտո պաղպաղակները։

Ice Cream Fest-ի շրջանակներում քաղաքի բնակիչներն ու հյուրերը հնարավորություն ունեցան համտեսելու Երեմյան պաղպաղակները, իսկ այգու փոքրիկ այցելուների համար գործում էր մանկական հատված՝ մուլտհերոսներով, երաժշտությամբ, նկարազարդումներով և այլ ակտիվություններով։

Միջոցառումը հնարավորություն տվեց ևս մեկ անգամ բացահայտելու իրական պաղպաղակի համերն ու պատմությունը։





































