ԱՄՆ-ի Վիրջինիա նահանգի բնակչուհին աշխատանքի ժամանակ ճաշի ընդմիջման ընթացքում վիճակախաղում շահել է 1,73 մլն դոլար։ Արլինգթոնից կինը որոշել է մասնակցել MONOPOLY Super Spin առցանց վիճակախաղին և անսպասելիորեն շահել է ջեքփոթը, հաղորդում է UPI-ն՝ հղում անելով Վիրջինիայի վիճակախաղի ներկայացուցիչներին։
«Իմ ողջ կյանքի ընթացքում երբեք չեմ պատկերացրել, որ նման բան կարող է տեղի ունենալ։ Չեմ կարող հավատալ», – պատմել է հաղթողը։
Շահումը տեսնելով՝ կինը զանգահարել է ամուսնուն և հայտնել տեղի ունեցածի մասին։ Վերջինս սկզբում մտածել է, թե կինը կատակում է. «Դու ստում ես։ Դու ստում ես»։
Հաղթողը նախընտրել է պահպանել անանունությունը։ Նա նաև չի հայտնել, թե ինչպես է պատրաստվում տնօրինել շահումը։




























