Հայաստանում միջոցներ են հատկացվել հերթական երաժշտական փառատոնի անցկացման համար։ Համապատասխան որոշումն օգոստոսի 27-ին ընդունվել է Հայաստանի կառավարության նիստում։

Մասնավորապես, «Ֆեստիվառ» երաժշտական փառատոնի անցկացման համար հատկացվել է 23 մլն 177 հազար 400 դրամ (64 հազար դոլար՝ խմբ.)։