ԱՄՆ-ում բանակային ուղղաթիռը պատահաբար ուսումնական հրթիռ է գցել բնակավայրում: Բարեբախտաբար, ոչ ոք չի տուժել, սակայն զինվորականները պետք է պարզեն, թե ինչպես կարող էր դա տեղի ունենալ:
Ինչպես հայտնել է Թեքսասի Ֆորթ Հուդի կայանի հրամանատարությունը, տարհանվել են 100 տների բնակիչներ, որոնք գտնվել են հրթիռի անկման գոտում:
Մայիսի 15-ի երեկոյան Ֆորթ Հուդի կայանից ոչ հեռու գտնվող բնակավայրի բնակիչները ոստիկանությանը հայտնել էին, որ AH-64 Apache ռազմական ուղղաթիռից ինչ-որ բան էր ընկել դաշտ: Ոստիկանությունը հայտնաբերել էր հողի մեջ խրված առարկա եւ անմիջապես շրջափակել էր այդ տարածքը, հայտնում «lenta.ru»-ն:
Ուղղաթիռից ընկած առարկան M36 ուսումնական հրթիռ էր, որը փոխարինում էր AGM-114 Hellfire դասի հրթիռին: M36-ի քաշը 45 կգ է, երկարությունը` 163 սմ:




























