Ինդոնեզիայում ընկած Sukhoi SuperJet -100 ինքնաթիռի աղետի զոհերի մարմինների տարհանումը կավարտվի մայիսի 18-ից ոչ ուշ:
Որոնողափրկարարական աշխատանքների համակարգող Քեթուփ Փարվան հայտարարել է, որ, ըստ օրենքների, գործընթացը կշարունակվի մեկ շաբաթ` հաշվի առնելով, որ դեռեւս հայտնաբերվում են մարմնի մասեր, այդ ժամկետը երկարաձգվել է, հայտնում է «Ռոսբալտը»:
Այժմ փրկարարները 189 մարդ են` փրկարարներ, զինվորականներ եւ ոստիկանական հատուկ նշանակման ջոկատայիններ, Ինդոնեզական լեռնագնացների դաշնության կամավորներ, որոնք մաքրման աշխատանքներ են իրականացնում SSJ-100-ի աղետի վայրում:




























