Ռուսական ընդդիմադիրները ցանկանում են Մոսկվայի Կուդրինյան հրապարակի իրենց բողոքի ակցիաներին փառատոնի կարգավիճակ տալ:
Ըստ «Կոմերսանտ» թերթի տվյալների` Պրեսնենսյան թաղամասի քաղաքային ժողովի պատգամավորները մտադիր են համաձայնեցնել փառատոնը: Նշվում է, որ 15 քաղաքային պատգամավորներից 11-ն ընդդիմադիրներ են: Պատգամավոր Ելենա Տկաչը բացատրել է, որ քաղաքային պատգամավորները կարող են ակցիայի անցկացումը թույլ տալ շրջանցելով քաղաքապետարանը, եթե այն պատկանում է մշակութային զանգվածային միջոցառումների դասին:
Կուդրինյան հրապարակում բողոքի ակցիան սկսվել էր, երբ մայիսի 16-ի առավոտյան դատարանի որոշմամբ ցրվել էր Չիստիե պրուդիի ճամբարը: Մայիսի 16-ի երեկոյան իրավապահ մարմինների աշխատակիցները Կուդրինյան հրապարակում ձերբակալել էին 30 մարդ, այդ թվում` «Սոլիդարնոստ» շարժման առաջնորդ Իլյա Յաշինին:
Մայիսի 17-ի վաղ առավոտվա դրությամբ, հայտնում է «Ինտերֆաքսը», Կուդրինյան հրապարակում մնացել են ակցիայի շուրջ 100 մասնակիցներ:


























