Մեքսիկայում շրջվել է ընդդիմադիրներով ավտոբուսը, մեկ մարդ զոհվել է, 47-ը` վիրավորվել: Ըստ տեղական լրատվամիջոցների` ավտոբուսը Ինստիտուցիոնալ- հեղափոխական կուսակցության (ԻՀԿ) համախոհներին  տանում էր Մեքսիկայի արեւելքի Կամպեչե քաղաքում իրենց թեկնածուի հանրահավաքին:

17 մարդ գտնվում են հիվանդանոցում, 3-ի վիճակը շատ ծանր է: Նրանցից մեկն արդեն վիրահատվել է, երկուսը կվիրահատվեն մոտակա ժամերին: Ըստ նախնական տեղեկատվության`  վթարի պատճառ է դարձել ավտոբուսի վարորդի կողմից արագության գերազանցումը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»: