Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ընդհանուր գծերով բացատրել է Լաչինում հայ և ադրբեջանցի պաշտոնյաների հանդիպման նպատակը։
Օգոստոսի 27-ին կայացած ճեպազրույցում պատասխանելով Լաչինում էլեկտրաէներգիայի հարցերի վերաբերյալ վերջին հանդիպմանը ինչ քննարկումներ են տեղի ունեցել հարցին՝ վարչապետը հայտնել է, որ էլեկտրաէներգիայի սպառման տարբեր ռեժիմներ կան, լինում է ավելցուկ և պակասուրդ։ Նրա խոսքով՝ հաշվի առնելով Հայաստանի ներդրումները արհեստական բանականության ոլորտում, պետք է հասկանալ, անհրաժեշտության դեպքում կա՞ արդյոք էլեկտրաէներգիայի ներմուծման հնարավորություն, այդ թվում՝ Ադրբեջանից։ Այս թեման քննարկվում է նաև Վրաստանի, Իրանի, Թուրքիայի հետ։ Փաշինյանն այս համատեքստում հիշեցրել է, որ Վրաստանի հետ սահմանին կառուցվում է տրանսֆորմատորային կայան։





























