«Սոյուզ ՏՄԱ-04Մ» տիեզերանավը մոտեցել է Միջազգային տիեզերակայանի  (ՄՏԿ) «Պոիսկ» մոդուլին:   «Սոյուզով»  ՄՏԿ են ժամանել ռուս տիեզերագնացներ Գենադի Պադալկան եւ Սերգեյ Ռեւինը, ինչպես նաեւ ամերիկացի աստղանավորդ Ջոզեֆ Աքաբան, որը մայիսի 17-ին նշում է ծննդյան տարեդարձը:

Ինչպես հաղորդել են Թռիչքների կառավարման կենտրոնից, «Սոյուզ ՏՄԱ-04Մ»-ի կայանին մոտենալու պահին նրա ուղեծրի միջին բարձրությունը կայանից կազմել է շուրջ 399 կմ, ինչը ռեկորդային ցուցանիշ է: Նախկինում ռեկորդակիրն էր  «Սոյուզ ՏՄ-32»-ը, որը 2001թ. ապրիլին կայանին էր մոտեցել  393 կմ բարձրության վրա, գրում է  «Ինտերֆաքսը»:

Ակնկալվում է, որ տիեզերագնացները այնտեղ կմնան 126 օր: