Ռուսական լրատվամիջոցները ճշտել են նոր նախագահ Վլադիմիր Պուտինի արտասահմանյան այցերի երթուղին եւ ժամանակացույցը: Լրատվամիջոցներն արդեն հաղորդել էին, որ արտասահմանյան առաջին երկիրը, որտեղ կայցելի Պուտինը, Բելառուսն է: Ենթադրվում էր, որ հաջորդ այցը կլինի Չինաստան, որտեղ հունիսի 6-7-ին կանցկացվի Համագործակցության շանհայական կազմակերպության գագաթաժողովը:

Սակայն, ինչպես իր աղբյուրներին հղում անելով հաղորդում է  «Վեդոմոստին», Բելառուսից հետո, որտեղ մեկնելու է մայիսի 31-ին, Պուտինը կմեկնի Եվրոպա` Ֆրանսիա եւ Գերմանիա: Հետո նա կգնա Սանկտ Պետերբուրգ` տնտեսական համաժողովին մասնակցելու  (հունիսի 3-4-ին), դրանից հետո նոր միայն կմեկնի Չինաստան:

Հրատարակչության տվյալներով` ռուս նախագահը Չինաստանից վերադառնալիս կարող է այցելել նաեւ Աստանա: