Եմենի զորքերը «Ալ Կաիդայի» 45 գրոհայինների են ոչնչացրել: Հարձակումը կատարվել է Ալ-Քուդ շրջանում, հաղորդում է «Սինհուան»:
Նշվում է, որ տեղական ցեղախմբերն աջակցել են զինվորականներին: Բանակի անանուն ներկայացուցչի խոսքով` զինվորականների շրջանում 15 զոհ է գրանցվել:
«Ալ Կաիդայի» գրոհայինների եւ Եմենի կառավարական ուժերի միջեւ զինված հակամարտությունն սկսվել է 2011թ. գարնանից: Ծայրահեղականները գրավել էին Աբյան նահանգի մի շարք քաղաքներ, այդ թվում` Զինջիբարը: Մի շարք բնակավայրեր առ այսօր նրանց վերահսկողության տակ են:




























