Հյուսիսային Կորեան վերսկսել է նոր փորձարարական միջուկային ռեակտորի շինարարությունը: Այդ մասին հաղորդում են հարավկորեական լրատվամիջոցները:
Կանխատեսումներն արվել են հիմնվելով ապրիլի 30-ին արված տիեզերական լուսանկարների վրա, որոնք ակնհայտորեն տարբերվում են նախկինում արվածներից:
Ջոն Հոփքինսի համալսարանի միջազգային առաջադեմ հետազոտությունների դպրոցի Ամերիկա-հարավկորեական ինստիտուտի փորձագետների հայտարարությունում նշվում է, որ կոմունիստական փակ երկրում ավարտվել է ռեակտորի պաշտպանիչ շերտի կառուցումը: Փորձագետները կարծում են, որ դրա արտադրման հիմք է ծառայում ոչ միայն պլուտոնը, այլեւ ուրանը, գրում է gazeta.ru-ն:
Հաջորդ փուլում կանցնեն բարդ բաղադրիչներին, ինչպես օրինակ ռեակտորի կորպուսն է, շոգիի գեներատորը եւ ճնշման կոմպենսատորը: Մասնագետների գնահատականով, այդ գործողությունների համար կպահանջվի 6-12 ամիս: Ընդհանուր առմամբ, օբյեկտի գործարկման համար կարող է եւս մեկ կամ երկու տարի պահանջվել:




























