Տղամարդը, փախչելով ընկերուհուց, թաքնվել է աղբատարում: Հնարամիտ փախստականին թափոնների խողովակից հանել են փրկարարները:

Տյումենի 31-ամյա բնակիչը պատմել է, որ ութերորդ հարկից մետաղական կոնստրուկցիա է ցատկել ընկերուհուց թաքնվելու համար: 

Երեք հարկ ներքեւ գահավիժելով` խցանվել է եւ սկսել օգնություն կանչել, հաղորդում է «ՎԶԳԼՅԱԴ»-ը:

Դեպքի վայր ժամանած փրկարարները կտրել են աղբատարի մի հատվածը եւ տղամարդուն դուրս բերել: Բժշկական օգնություն ստանալու համար նրան հանձնել են արտակարգ թերապիայի խմբին, ասվում է Ռուսաստանի ԱԻՆ մամուլի ծառայության հաղորդագրության մեջ: