Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանը հրապարակել է դատական ակտը, կապված արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Մհեր Ենոքյանի բողոքի հետ:

Դատապարտյալը վիճարկում էր ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի 2003թ. հրամանագիրը, որով մահապատժի դատապարտվածներին ներում շնորհվեց, ապա այն փոխարինվեց ցմահ ազատազրկմամբ:

Դատարանը մերժել է բողոքը, իսկ Մհեր Ենոքյանի ներկայացուցիչ Ռոբերտ Ռեւազյանը հայտարարել է, որ պատրաստվում են բողոքարկել դատարանի այդ որոշումը: