Հայաստանի կառավարությունը երեկվանից սկսել է պետական 15 տեսչությունների աշխատանքների մոնիտորինգը; Այդ մասին այսօր` մայիսի 17-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: «Բազմաթիվ ոլորտներում ունենք լուրջ առաջընթաց, բայց կան բազմաթիվ պետական ծառայություններ, որտեղ բյուրոկրատական քաշքշուկներ կան, կա կաշառք, քաղաքացիների կողուպուտ»,- ասաց Տ. Սարգսյանը:

Նա խոստացավ 2 շաբաթվա ընթացքում մոնիտորինգի արդյունքները ներկայացնել հանրության ուշադրությանը, սակայն չկոնկրետացրեց, թե հատկապես որ ծառայություններին է վերաբերում խոսքը: