Ադրբեջանի երկու քաղաքացի Ռուսաստանում դաշնային հետախուզման մեջ են 11 սպանություն գործելու կասկածանքով:

Հետախուզման մեջ են 43-ամյա Քերիմովը եւ 40-ամյա Հուսեյնովը: Գործի շրջանակում կալանավորվել են Ադրբեջանի 33-ամյա քաղաքացի Փաշաեւը եւ եւս 8 մարդ, հայտնում է «Ռոսբալտը»` վկայակոչելով իրավապահ մարմինների աղբյուրին: Նրանք բոլորը կազմակերպված հանցախմբի անդամներ են եղել: 

Բոլոր ձերբակալվածներին ՌԴ-ի ՔՕ-ի մի շարք հոդվածների համաձայն մեղադրանքներ են ներկայացվել, այդ թվում նաեւ «սպանություն» եւ «կազմակերպված հանցավորություն» հոդվածներով:

Ըստ հետաքննության վարկածի`  2007 թվականի հունվարից մինչեւ 2009 թվականի դեկտեմբերը չարագործները Մոսկվայի եւ Նովգորոդի շրջանի տարածքում 11 քաղաքացու սպանություն են գործել`  նրանց բնակարաններին տիրանալու մտադրությամբ: Եւս 3 մարդու հանցագործներն առեւանգել են: