Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` Արման Խոջոյանը վերանշանակվել է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնում։
Արման Խոջոյանի կենսագրությունը
Ծննդյան տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր1987 թ․, 5 հուլիսի, Հայաստանի Հանրապետություն, ք․Երևան
Կրթություն
2024-2025 թթ.` Սթենֆորդի համալսարան, LEAD ծրագիր
2020 թ.՝ Կոռնելի համալսարան, Համալիր բանակցություններ
2019 թ․՝ Բանակցային վարպետություն, Հարվարդի բիզնես դպրոց
2017–2019 թթ.՝ Մեծ Բրիտանիայի կառավարման հավատարմագրված ինստիտուտ, «Կառավարում և առաջնորդություն»
2010-2013 թթ.՝ Հայաստանի պետական ագրարային համալսարան, Գյուղատնտեսական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան
2011 թ․՝ Այովայի և Միսսուրիի համալսարան, ԱՄՆ, «Սննդի անվտանգություն», Քոքրանի ծրագիր
2010 թ․՝ IGA ինստիտուտ, ԱՄՆ, «Սուպերմարկետների կառավարում»
2008-2010 թթ.՝ Հայաստանի պետական ագրարային համալսարան, «Ագրոբիզնես և շուկայաբանություն» մասնագիտություն, մագիստրոսի աստիճան
2004-2008 թթ.՝ Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոն, «Տեխասի Էյ ընդ Էմ» համալսարանի և Հայաստանի պետական ագրարային համալսարանի համատեղ ծրագիր, «Տնտեսագիտություն» մասնագիտություն, բակալավրի աստիճան
Աշխատանքային գործունեություն
2026 թ․ օգոստոսի 28-ին վերանշանակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնում
2020 թ. փետրվարի 3-ից` ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ
05.2019-02․2020 թթ․՝ ՀՀ Էկոնոմիկայի նախարարություն, «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» և «Գյուղատնտեսական քաղաքականության մոնիթորինգի և գնահատման կարողությունների բարձրացման» ծրագրերի տնօրեն
2009-05․2019 թթ․՝ «Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն» հիմնադրամ, զարգացման ծրագրերի ղեկավար
2010-05․2019 թթ․՝ «ՔԱՐԴ Ագրոսերվիս» ՓԲԸ, վերամշակման ոլորտի ղեկավար
Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի մեկ որդի
Այլ տվյալներ
Ազատ տիրապետում է անգլերեն և ռուսերեն լեզուներին։5 գիտական հոդվածի հեղինակ է։
Վերապատրաստումներ
2026 թ. Wharton University of Pennsylvania - AI for Business
2021 թ.՝ KAPEX առցանց ակադեմիա, Կորեայի գյուղատնտեսության ինստիտուտ
2018 թ․՝ Բիզնեսի վարման սկզբունքները Մերակի սկզբունքով, Լին Քուաչ
2017 թ․՝ Փոփոխությունների և ճգնաժամերի կիրառական կառավարում - դոկտոր, պրոֆեսոր Ֆրիդրիխ Գլասլ, “Trigon Development Consulting Company”
2016 թ․՝ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների կիրառումը գյուղատնտեսությունում, ք. Բիշքեկ, Ղրղզստան2014 թ․՝ Ջերմոցային մասնագիտացված մշակում, “GreenQ”, ք. Ռոտերդամ, Նիդերլանդների Թագավորություն
2009 թ․՝ «Ագրոսննդամթերքների շղթաների ուղղահայաց համակարգում», Լայբնիցի Անցումային տնտեսությունների գյուղատնտեսական զարգացման համալսարան (IAMO), ք. Հաալ, Գերմանիա





























