Մյասնիկյան-Դալարիկ ճանապարհի 5-րդ կմ-ին, այսօր` մայիսի 17-ին, ժամը 01.30-ի սահմաններում, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան բախվել է էլեկտրասյանը:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ վթարի հետեւանքով վարորդը եւ ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է քննություն: