Reuters-ի հաղորդմամբ՝ ամերիկացի զինվորականները Տեխասի հարավում՝ Ռիո Գրանդե գետի հովտում, օգտագործել են բազմաթիրախային բարձր էներգետիկ լազեր երեք անօդաչու սարք խոցելու համար։
Նշվել է, որ ամերիկյան կողմը կիրառել է AMP-HEL կայանքը։ Ընդ որում, գործողության անցկացման վայրը չի նշվում, գործակալությանը չի հաջողվել պարզել՝ անօդաչու սարքերը խոցվել են ԱՄՆ, թե Մեքսիկայի տարածքում։
ԱՄՆ զինված ուժերի ներկայացուցիչների խոսքով՝ դրոնները «ֆիզիկական սպառնալիք» էին ներկայացնում ամերիկացի զինվորականների և մաքսային ու սահմանային վերահսկողության ծառայության աշխատակիցների համար։





























